Միջազգային

6,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ

1 րոպեի ընթերցում

6,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել ամերիկյան Ալյասկայի նահանգի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 11:52-ին (Երեւանի ժամանակով 15:52-ին): Էպիկենտրոնը գտնվում Է Ադակ բնակավայրից 182 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք, որը Ալեուտյան կղզիներում Է: Երկրաշարժի օջախն ընկած Է 39,6 կիլոմետր խորության վրա:

Սկզբում հաղորդվել Էր 6,3 մագնիտուդով երկրաշարժի մասին: Ավելի ուշ մագնիտուդն իջեցվել Է: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում