Զրո հանդուրժողականություն՝ բոլոր ապօրինությունների նկատմամբ․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՔԿ ծառայության նորանշանակ պետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զրո հանդուրժողականություն՝ քրեական ենթամշակույթի նկատմամբ սկզբունքին ավելացնում եմ զրո հանդուրժողականություն՝ բոլոր տեսակի ապօրինությունների նկատմամբ սկզբունքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ՔԿԾ նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանին ներկայացնելիս։

Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին՝ վերջին 2 տարիների ընթացքում կատարած հսկայական աշխատանքի ու արձանագրած առաջընթացի համար և ընդգծել, որ այդ գնահատականը նաև ամբողջ քաղաքական թիմինն է:

Շնորհավորելով Սերգեյ Ատոմյանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Անդրեասյանը նշել է, որ Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ունի ոչ միայն իրավաբանական բարձր գիտելիքներ, այլև անցել է քաղաքական ուղի, ունի կազմակերպչական, կառավարչական աշխատանքների մեծ փորձ, և քաղաքական թիմը մեծ վստահություն ունի պարոն Ատոմյանի նկատմամբ: «Բարեփոխումների ծրագրերի հարցում մենք միակարծիք ենք, ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կիրականացնենք համատեղ ուժերով»,- ասել է արդարադատության նախարարը։

Անդրադառնալով համակարգի բարեփոխումներին միտված մյուս սկզբունքներին՝ նախարար Անդրեասյանը կարևորել է նաև բոլոր ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն ու ազատազրկվածների համար արժանապատիվ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նոր մոդելի քրեակատարողական հիմնարկի կառուցումը, որը նոր կլինի ոչ միայն շինությամբ, այլև նոր կրթությամբ ու պատրաստվածությամբ «զինված» ծառայողներով։

Ծառայության նախկին պետ Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել գնահատականի համար և ընդգծել, որ առաջընթացի արձանագրումը հնարավոր է դարձել Կառավարության բարձր աջակցության ու ծառայակիցների ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Ծառայության նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Կառավարության ծրագրում քրեակատարողական համակարգի առնչությամբ կա մեծ տեսլական, այն է՝ ունենալ ավելի կայուն, հզոր քրեակատարողական ծառայություն, նպատակն էլ մեկն է՝ վերասոցիալականացման ծրագրերի միջոցով դատապարտյալին վերադարձնել հասարակություն՝ որպես օրինապահ քաղաքացի։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն