Միջազգային

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Թեհրանում

1 րոպեի ընթերցում

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Թեհրանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախօրեին ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Թեհրանում անցկացնելու վերաբերյալ:

Հանդիպման ժամանակ իրանցի նախարարը նշել է, որ տարածաշրջանում նոր իրադարձություններ են տեղի ունենում, և, հետևաբար, երկրների միջև կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտություն կա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում