Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել Է երկրում տնտեսական դրության վատթարացման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսն այն կարծիքին Է, որ միջազգային հանրակցությունը պետք Է մեծացնի Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը, որտեղ, այդ թվում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, դիտվում Է աղքատության աճ եւ բազային դեղամիջոցների անբավարարություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Սիրիայի ԱԳ նախարարության ղեկավար Ֆեյսալ Միքդադը:

«Անառարկելիորեն, այ՛ո: Պատժամիջոցները, որոնք սահմանվել են Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաեւ միակողմանի հարկադրական միջոցները, շնչահեղձ են անում Սիրիայի ժողովրդին»,-ասել Է Միքդադը, պատասխանելով այն հարցին, թե պետք Է արդյոք մյուս երկրները, նրա կարծիքով, մեծացնեն Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալները:

Ինչպես նշել Է արաբական հանրապետության դիվանագիտական գերտեսչության ղեկավարը, երկրի տնտեսական վիճակը չդադարող հակամարտության պայմաններում վերջին ժամանակներս Էլ ավելի Է վատթարացել:

«Աղքատության աճի մակարդակն աճել Է, ինչպես նաեւ՝ դեղամիջոցների անբավարարությունը: Դեռ ավելին, մեզ նույնիսկ չեն բավականացնում բազային դեղամիջոցները քաղցկեղով հիվանդներին, ինչպես նաեւ ուրիշ հիվանդություններով, այդ թվում՝ կորոնավիրուսով հիվանդ անձանց»,-հայտնել Է Միքդադը: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին Սիրիայում եւ Իրաքում հայտարարվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է