Դամասկոսը պահանջել Է անհապաղ դուրս բերել թուրքական զորքերը Սիրիայից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարությունը համառորեն պնդում Է, որպեսզի Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը հանրապետության հյուսիսային նահանգների տարածքից: Այդ մասին հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես Է նա արձագանքել վերջերս Իդլիբի նահանգում լարվածության Էսկալացմանը: «Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք Է անհապաղ դուրս բերի զորքերը: Միջազգային հանրակցությունը, իր հերթին, պետք Է աջակցի Սիրիայի ջանքերը երկրի հյուսիսում Թուրքիայի կողմից բռնազավթված տարածքների ազատագրման ուղղությամբ»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Միքդադը:

Նա հավելել Է, որ այդ Էսկալացիայի հիմնական պատճառը «թուրքական օկուպացիան Է, ինչպես նաեւ այն աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում Է ահաբեկչական խմբավորումներին երկրում»:

Այս տարվա օգոստոսին Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Հեյր Փեդերսենը հայտնել Էր անվտանգության ոլորտում իրադրության վատթարացման եւ Սիրիայի առանձին շրջաններում զինված հակամարտության սրվելու մասին: Նա այն ժամանակ հատուկ ուշադրություն Էր դարձրել Իդլիբի նահանգի իրադրությանը: Փեդերսենի կարծիքով, այսպիսի ինտենսիվ բախումներ արաբական հանրապետության այս շրջանում չի եղել 2020 թվականի գարնանից ի վեր: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ Սիրիայի իշխանությունները վերադարձրել են վերահսկողությունը Դերիա նահանգի նկատմամբ:

Հայերեն العربية Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ