Բայդենը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փակել է անվերջ պատերազմների դարաշրջանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջո Բայդենը իբրև ԱՄՆ նախագահ առաջին անգամ է ելույթ ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ հայտարարելով, որ դուրս գալով Աֆղանստանից՝ Միացյալ Նահանգները փակել է անվերջ պատերազմների դարաշրջանը և այժմ անխոնջ դիվանագիտության նոր դարաշրջան է բացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Բայդենն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում:

«Մենք ավարտեցինք 20 տարվա պատերազմը Աֆղանստանում և հիմա անխոնջ դիվանագիտության նոր դարաշրջան ենք բացում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները միայն ծայրահեղ դեպքում պետք է ռազմական ուժ կիրառի և ոչ թե աշխարհում ցանկացած խնդրին արձագանքի ռազմական ուժով:

«Չկասկածեք, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի իրեն, և մենք պատրաստ ենք ուժ կիրառել, բայց յուրաքանչյուր առաքելություն պետք է հստակ և իրագործելի լինի», - «ՌԻԱ»-ի հաղորդմամբ՝ ասել է Միացյալ Նահանգների առաջնորդը:

Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը չի ձգտում նոր «սառը պատերազմի» և աշխարհը դաշինքների բաժանելու և պատրաստ է համագործակցության ցանկացած երկրի հետ՝ առկա խնդիրները լուծելու նպատակով:

Հայերեն Русский

Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Հայտնի է Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում

Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ