Ֆրանսիան ՀՀ-ի կողքին է՝ օգնելու հաղթահարել ԼՂ պատերազմից հետո ծառացած մարտահրավերները. Մակրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղելՆախագահ Արմեն Սարգսյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Պարոն նախագահ, ՀՀ անկախության տոնի առթիվ հղում եմ Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին, երջանկության, բարգավաճման և հաջողության բարեմաղթանքներս: Ֆրանսիան և Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով: Այդ սերտ և վստահելի բարեկամական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են բոլոր ոլորտներում: Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով, Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը»,- նշել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ իրենք ջանք չեն խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման:

«Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում: Այս խորհրդանշական առիթով, վերահաստատելով բարեմաղթանքներս՝ խնդրում եմ ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Հայերեն العربية English Français Русский

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյանի և Կոբախիձեի հայտարարություններն ամբողջությամբ

ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի

Ընթանում է Հայաստանում «Էրասմուս+» գրասենյակի կառավարման համար նոր կազմակերպության ընտրության գործընթացը

ԵՄ առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից է. ՀՀ–ն ողջունել է մանդատի երկարաձգումը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կմեկնի Ուկրաինա

ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ. աջակցություն կտրամադրվի սփյուռքի կրթամշակութային կառույցներին

Շվեդիայում սպանվել է Ղուրանի այրման ակցիաների կազմակերպիչը. SVT

Հունվարի 31-ի միջոցառումների անոնս