ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1997 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 593 հազար 763 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1232 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է558 042 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 52 մարդ, ընդհանուր՝ 8498: