ԱՄՆ-ն Ֆրանսիային «կենսական կարևոր գործընկեր» է անվանել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Ֆրանսիան համարում են «կենսական կարևոր գործընկեր» և սերտ շփման մեջ են ֆրանսիական կողմի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Ֆրանսիայի կողմից իր դեսպանին խորհրդակցությունների համար Փարիզ կանչելու որոշման ֆոնին:

«Մենք սերտ կապի մեջ ենք մեր ֆրանսիացի դաշնակիցների հետ, հասկանում ենք նրանց դիրքորոշումը, տեղյակ ենք դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ՝ Փարիզ կանչելու ծրագրերի մասին»,- ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման՝ հայտնել է Փրայսը:

«Ֆրանսիան կենսական կարևոր գործընկեր է և մեր հնագույն դաշնակիցը, մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերություններին: Տրանսատլանտյան դաշինքը ավելի քան 70 տարի նպաստել է աշխարհում անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանը, մեր հանձնառությունն այդ կապերին ու մեր համատեղ աշխատանքին աներեր է»,- ասել է Փրայսը:

Նա նշել է, որ կա մտադրություն առաջիկա օրերի ընթացքում քննարկելու հարցը բարձրագույն մակարդակով, այդ թվում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում:

Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը:

Հայերեն Русский

Վահրամ Դումանյանը վերանշանակվել է վարչապետի խորհրդականի պաշտոնում

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Քարնին հայտարարել է, որ Օնտարիո լիճը կպահպանի իր անվանումը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 4 տեղակալներ վերաշանակվել են իրենց պաշտոններում

Լենա Նանուշյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Չինաստանը Տիբեթում վերսկսել է նոր ջրհեղեղի վտանգի պատճառով կասեցված փրկարարական աշխատանքները

Էրդողանը և Տոկաևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր

Գևորգ Մանթաշյանը վերանշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Դավիթ Խուդաթյանը Բաթումիում կմասնակցի Վրաստանի միջազգային ծովային ֆորումին

Արման Խոջոյանը վերանշանակվել, իսկ Տաթևիկ Սարգսյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից