ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագվել է Դուշանբեի հռչակագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարներն ստորագել են Դուշանբեի հռչակագիրը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթղթում, որն ընդունվել Է միավորման կազմավորման 20-ամյակի առթիվ, ՇՀԿ-ի ղեկավարներն արտահայտվել են Աֆղանստանում իրադրության շուտափույթ կարգավորման օգտին, նշելով, որ երկիրը պետք Է լինի չեզոք, միասնական եւ ժողովրդավարական:

Բացի այդ, ՇՀԿ-ում հանդես են եկել Իսլամական հանրապետությունում կոալիցիոն կառավարության ստեղծման օգտին՝ բոլոր Էթնիկ, կրոնական եւ քաղաքական խմբերի մասնակցությամբ:

Գագաթնաժողովում նաեւ փաստաթուղթ Է ստորագրվել, որը նախատեսում Է կազմակերպությանն Իրանի անդամակցության ընթացակարգի մեկնարկ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ գագաթնաժողովի աշխատանքին մասնակցել Է տեսակապով, հայտարարել Է, որ Իսլամական Հանրապետության անդամակցումը ՇՀԿ-ին կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը:

Ներկայում ՇՀԿ-ի անդամ երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Պակիստանը եւ Հնդկաստանը:

Աֆղանստանը, Բելառուսը եւ Մոնղոլիան դիտորդ երկրներ են, իսկ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան՝ գործընկեր երկրներ:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ