Ունենք դիմելիության աճ, կառավարությունը շատ արագ արձագանքում է. Առողջապահության նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարն Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ պետության կողմից անվճար, արտոնյալ պայմաններով անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու շրջանակում չկա որևէ չկատարված ծառայություն, պլանային վիրահատությունների, հետազոտությունների հերթագրման սկզբունքի կիրառման ավելի խիստ մոտեցում է գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:

Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշեց, որ քաղաքացիներից բողոքներ են ստանում, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը փաստացի դադարեցված է, նրանց բուժհիմնարկներում հերթագրում են և ուղարկում տուն: Նա հետաքրքրվեց, թե արդյոք քայլեր արվո՞ւմ են այդ վիճակը շտկելու համար:

Ավանեսյանը նշեց, որ անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու շրջանակում որևէ կասեցված, չկատարված ծառայություն չունեն: «Այո, ունենք պլանային վիրահատությունների, հետազոտությունների հերթագրման սկզբունքի կիրառման ավելի խիստ մոտեցում: Մենք տարվա սկզբին ունենք որոշակի բյուջե, որի շրջանակում կնքում ենք պայմանագրեր ԲԿ-ների հետ, որոնք իրենց համամասնության շրջանակում, հերթագրելով, բաղդատելով կարևոր անհետաձգելի և ըստ ցուցումների դեպքերը, իրականացնում են ընդհանուր բժշկական օգնությունը:

Այսօր առողջապահության ոլորտի ճշգրտված բյուջեն, չհաշված կորոնավիրուսով պայմանավորված ծախսերը, կազմում է 114 մլրդ 495 մլն դրամ, առողջապահական բյուջեի ընդհանուր աճը 33 տոկոս է: «Եվ այդ աճի շրջանակներում և կառավարության կողմից լրացուցիչ ծրագրերի մեկնարկի շրջանակներում մենք ունենք դիմելիության աճ, ունենք ցավոք սրտի, հիվանդացության աճ, որը պայմանավորված է նաև կորոնավիրուսով: Դրան կառավարությունը շատ արագ արձագանքում է: Այսօր արդեն ուռուցքաբանության մասով ունենք համալրում, պետությունը լրացուցիչ 550 մլն դրամ հատկացրել է, որ մեր քաղաքացիները հանգիստ կերպով ստանան իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Լրացուցիչ հատկացվել է նաև 2 մլրդ դրամ՝ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների տրամադրման մասով: Այսինքն` կառավարությանը մի կողմից հետևելով դիմելիության աճին, հոսպիտալացման օբյեկտիվությանը, անելով վերլուծություններ, մոնիտորինգներ, մի կողմից զսպում է բյուջետային կարգապահության շրջանակներում իրականացվող ծառայությունները, մյուս կողմից էլ բոլոր անհրաժեշտ դեպքում հատկացնում է լրացուցիչ միջոցներ, ֆինանսներ, որպեսզի այն լայնածավալ ծրագրերը, որոնք մեկնարկել են 2018-ից հետո, պատշաճ կերպով բավարարվեն»,-ասաց նա:

Հայերեն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Եվրախորհրդարանի Renew Europe քաղաքական խմբի նախագահին

Երևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են 3 300, մարզերի պարեկները՝ 16 008 խախտում

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի համոզմամբ՝ պետք է անել հնարավորը, որ ԼՂ վերադառնալ ցանկացողներն ազատ լինեն այդ հարցում

ԱՄՆ-ի որոշ շրջաններում տորնադոների և ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 63,68 դոլար

Եգիպտոսի, Հորդանանի և Ֆրանսիայի ղեկավարները կոչ են արել վերականգնել Գազայի հատվածի հունվարյան համաձայնագիրը

Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին

Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար

ՀՀ-ն պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պատմական քայլը. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովին