Հասարակական

Կոռուպցիայի դեմ պայքարի արդիական հարցերով ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ փորձագիտական քննարկում է եղել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների դատախազները սեպտեմբերի 15-ին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված «Թվային ֆինանսական ակտիվների անդրսահմանային ապօրինի տեղաշարժման և կիբեռհանցավորության դեմ պայքարի հարցերով» փորձագիտական հանդիպմանըև «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, հանցավոր ճանապարհով ստացված գույքը և դրամական միջոցները պետական եկամուտ դարձնելու օրենսդրական կարգավորումը» թեմայով կլոր սեղանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են դատախազությունից, միջոցառումներն անցկացվել են այս տարվա հունվարի 12-ին Մոսկվայում ստորագրված՝ ՀՀ գլխավոր դատախազության և ՌԴ գլխավոր դատախազության միջև 2021-2022 թվականների համագործակցության ծրագրի շրջանակներում: Վերջինս ուղղված է ՀՀ-ում և ՌԴ-ում համատեղ տարեկան մի քանի միջոցառումների միջոցով երկու երկրների դատախազությունների համար արդիական համարվող ոլորտային պրակտիկ իրավական խնդիրների համատեքստում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, նշված ոլորտներում համագործակցության եղանակների, միջոցների ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների քննարկմանը:

Ողջունելով ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակության անդամներին և բացելով միջոցառումները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես հատուկ նշանակություն է տվել ՌԴ գլխավոր դատախազության հետ սերտ գործակցության խորացմանը, և երկու գերատեսչությունների միջև ձևավորված հարաբերությունների, ձեռքբերված փոխադարձ վստահության և կառուցողական երկխոսության բարձր մակարդակը թույլ է տալիս համատեղ լուծելու այնպիսի իրավական խնդիրներ, որոնք ոչ միշտ է հնարավոր կարգավորել միջազգային համաձայնագրերի միջոցով:

Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ դրան նպաստում է նաև 2006թ. ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումից ի վեր դրանից բխող՝ գործակցության 6 ծրագրերի հաստատման և իրագործման հարցում երկու երկրների դատախազական գերատեսչությունների կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող անկեղծ շահագրգռվածությունն ու հետևողականությունը, որի շարքից են նաև Երևանում անցկացվող փորձագիտական հանդիպումն ու կլոր սեղանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը համակողմանի օգտակար քննարկումներ է մաղթել միջոցառումներում ներգրավված դատախազներին՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն նաև նրանց միջև միջանձնային հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը:

Անցկացված փորձագիտական քննարկման և «Կլոր սեղանի» ընթացքում ՀՀ և ՌԴ դատախազները քննարկել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը հատկապես աշխարհում տարածում գտնվող ոչ ավանդական եղանակներով (առցանց POS տերմինալներով, ինտերնետ և բջջային բանկինգի, թվային քսակների, կրիպտորաժույթների) միջոցով կատարվող գործարքներով օրինականացելու, կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության, դրանց դրանց նկատմամբ դատախազական հսկողության առանձնահատկությունները, պրակտիկայում հանդիպող խնդիրները և դրանց լուծման միջոցները, ՌԴ-ում և ՀՀ-ում անօրինական ակտիվների բռնագանձման մեխանիզմները, գործակցության կարողությունները, այս ոլորտներում դատախազների մասնագիտացման նշանակությունը:

Հայերեն

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն

Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով

ՀՀ փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր