Քաղաքականություն

ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ հայտարարել իրենց դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ․ Սաղաթելյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ հայտարարել իրենց դիրքորոշումը  ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ իշխանությունները պարտավոր են օր առաջ հստակ, առանց աճպարարության հայտարարել իրենց պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, եթե այլ թաքնված նպատակ չունեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում այս մասին ասաց ԱԺ նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Արցախահայության իրավունքի իրացման փաստի ճանաչումն այլընտրանք չունի։ Ադրբեջանում գտնվող բոլոր գերիների անհապաղ վերադարձը, ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դուրսբերումը պետք է դառնա ՀՀ-ի արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգը»,-ընդգծեց Սաղաթելյանը։

Նրա կարծիքով՝ Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ, և այն կախված չէ միայն գերտերությունների կամքից կամ էլ մեկ պաշտոնյայի քմահաճույքից։

«Արցախի և հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է: Արցախը մեր ժառանգությունն է, մեր անվտանգությունը, մեր անկախությունը, մեր ապրելու և ապրեցնելու բնականոն իրավունքը։ Շուշին, Հադրութը և Արցախի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված շրջանները միայն ժամանակավորապես են բռնազավթված թշնամու կողմից»,-եզրափակեց Սաղաթելյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում