Պուտինը նախորդ օրը երեկոյան Կրեմլում հանդիպում Է ունեցել Ասադի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցով ժամանել Է Մոսկվա. նախօրյակին նրա հետ հանդիպում Է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդվում Է Կրեմլի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շատ ուրախ եմ Ձեզ կրկին ողջունել Մոսկվայում: Ամենից առաջ ցանկանում եմ Ձեզ շնորհավորել անցած ծննդյան օրվա կապակցությամբ: Դե նաեւ, իհարկե, արդեն անձնական ձեւաչափով՝ նախագահական ընտրությունների շատ լավ արդյունքների կապակցությամբ»,-ասել Է Պուտինը Ասադի հետ կայացած հանդիպմանը:

ՌԴ նախագահի խոսքով՝ ընտրությունների արդյունքները վկայում են սիրիացիների վստահությունն Ասադի նկատմամբ «եւ, չնայած նախորդ տարիների բոլոր դժվարութուններին եւ նախորդ տարիների ողբերգություններին, այնուամենայնիվ, Ձեզ հետ են կապում վերականգման եւ նորմալ կյանքին վերադառնալու գործընթացը»:

«Գիտեմ, որ Դուք շատ բան եք անում դրա համար, այդ թվում՝ ձեր քաղաքական ընդդիմախոսների հետ երկխոսություն կազմակերպելու համար: Մեծ հույս ունեմ, որ այդ գործընթացը կշարունակվի»,-ասել Է Պուտինը, նշելով, որ միայն Սիրիայում բոլոր ուժերի համախմբումը թույլ կտա երկրին՝ կանգնել ոտքերի վրա եւ սկսել առաջընթաց զարգացումն ու դեպի առաջ շարժվելը:

Պուտինը Սիրիայի գլխավոր խնդիրը համարել Է առանց ՄԱԿ-ի եւ սիրիական իշխանությունների թույլտվության այնտեղ օտարերկրյա ներկայության պահպանումը: Դա, նրա կարծիքով, «հնարավորություն չի տալիս առավելագույն ջանքեր գործադրել երկրի համախմբման համար եւ նրա վերականգնման ճանապարհին այնպիսի տեմպերով շարժվելու համար, որոնք հնարավոր կլինեին, եթե ամբողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»: Նաեւ Ռուսաստանի նախագահն ընդունել Է, որ Սիրիայում պահպանվում են ահաբեկչության օջախներ, որոնք ճնշում են գործադրում խաղաղ բնակիչների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ