Ճապոնիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 14-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով սեպտեմբերի 13-ին ժամը 22:46-ին (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 14-ին ժամը 02:46-ին): Էպիկենտրոնը գտնվել Է Սինգու քաղաքից 230,5 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք:
Երկրաշարժի օջախն ընկած Է 376 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: