Միջազգային

Եգիպտոսը շուտով կբացի ևս երկու զբոսաշրջային քաղաք

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսը շուտով կբացի ևս երկու զբոսաշրջային քաղաք

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսը նախատեսում է առաջիկա ամիսներին բացել ևս երկու զբոսաշրջային քաղաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը:

Քաղաքներից մեկը գտնվում է Կահիրեից դեպի հյուսիս 100 կմ հեռավորության վրա՝ մոտ Կարմիր ծովին: Այն կոչվում է Ալ-Գալիալիա: Երկրորդ քաղաքը, որը կոչվում է Ալ-Ալամին, Միջերկրական ծովի ափին է՝ ոչ հեռու Ալեքսանդրիայից:

Նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկայում դեպի երկիր մուտքի ավիատոմսերի գները չեն փոխվի, ընդգծելով, որ Եգիպտոսի իշխանությունները շարունակում են աջակցություն ցուցաբերել այլ երկրներից եկող ինքնաթիռներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում