Դարձի՛ր բաժնետեր․ Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վստահելի, հուսալի, հոգատար, նորարար, նվիրված թիմ և ոգեշնչում։ Ակբա բանկն առաջարկում է ապագայի նոր հնարավորություն՝ «Դարձի՛ր բաժնետեր»։ Բանկը թողարկել է առաջին բաժնետոմսերը՝ 500 000 հատ քանակով, որի ընդհանուր ծավալը շուրջ 7,5 միլիարդ ՀՀ դրամ է:

Ներգրավված միջոցները զարգացնելու են Հայաստանի տնտեսությունը. ուղղվելու են ժամանակակից գյուղատնտեսությանը, նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, ջրային պաշարների ճիշտ և արդյունավետ օգտագործմանն ու մի շարք այլ ոլորտների, որոնք կնպաստեն համայնքների համաչափ զարգացմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Այս ամենը հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուրին փոխել երկիրը՝ դարձնելով այն ավելի զարգացած ու առաջադեմ։

Ակբա բանկը բաց է բոլորի համար, ովքեր ցանկանում են մասնակից դառնալ մեծ փոխոխություններին։ Բաժնետոմս կարելի է ձեռք բերել նաև acba digital հավելվածի միջոցով։

«Մեզ պետք է Հայաստանում կայանալ, մեզ պետք է մեր օրինակը վարակիչ դարձնել: Մեր օրինակով ուզում ենք ազդանշան տալ մյուսներին, որ ոչ ոք մեր փոխարեն չի աշխատելու: Ինչո՞ւ պետք է դառնալ Ակբայի բաժնետեր, ի՞նչ առավելություն կտա։ Ներդրողն անուղղակի մասնակցություն է ունենում բանկի սոցիալական նախագծերում՝ երկրի զարգացման տարբեր ուղղություններում և տարբեր առիթներով։ Մենք էական փորձ ունենք հանրապետությունում ու այնքան կայացած ու հաջողած նախագիծ ենք եղել, որ արժե միանալ մեզ ու ձեր ներդրումն ունենալ ոչ միայն բանկի, այլև հասարակության ու տնտեսության զարգացման գործում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Ավելին կարող եք իմանալ տեղեկատվական` invest.acba.am հարթակում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հայերեն

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը