Սպորտ

Հայկ Իշխանյանը «Փյունիկ»-ից տեղափոխվել է ԲԿՄԱ 

1 րոպեի ընթերցում

Հայկ Իշխանյանը «Փյունիկ»-ից տեղափոխվել է ԲԿՄԱ 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ» ՖԱ-ն և պաշտպան Հայկ Իշխանյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ԲԿՄԱ-ում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 32-ամյա պաշտպանն այս ամռանն էր միացել «Փյունիկին» և VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում «Փյունիկի» կազմում անցկացրել է 4 խաղ։

Իշխանյանը հայ ֆուտբոլասերներին հայտնի է մի շարք հայկական ակումբներում իր ելույթներով։ Ֆուտբոլիստը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, որի կազմում անցկացրել է 13 խաղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում