Միջազգային

ՌԴ Դաշնային խորհրդում մեկնաբանել են ԿԺԴՀ-ի կողմից նոր թեւավոր հրթիռի փորձարկումները

1 րոպեի ընթերցում

ՌԴ Դաշնային խորհրդում մեկնաբանել են ԿԺԴՀ-ի կողմից նոր թեւավոր հրթիռի փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի կողմից մեծ հեռահարության նոր թեւավոր հրթիռի փորձարկումները սպառնալիք չեն Ռուսաստանի տարածքի համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտարարել Է Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հյուսիսային Կորեան հաջողությամբ Է անցկացրել մեծ հեռահարության նոր թեւավոր հրթիռի փորձարկումները, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿԿՀԳ): «Ո՛չ, հազիվ թե այդ հրթիռները սպառնալիք ներկայացնեն մեր տարածքի համար»,-ասել Է Ջաբարովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում