Միջազգային

Իրաքում երեք զինվորական Է զոհվել ԻՊ-ի ահաբեկիչների հարձակման հետեւանքով. Shafaq

2 րոպեի ընթերցում

Իրաքում երեք զինվորական Է զոհվել ԻՊ-ի ահաբեկիչների հարձակման հետեւանքով. Shafaq

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սեպտեմբերի 12-ին Իրաքի արեւելքում երկու հարձակում են կատարել երկրի զինծառայողների վրա, ինչի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, երկուսը տուժել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Shafaq իրաքյան գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի: Նրա տվյալներով՝ մի խումբ զինյալներ հարձակվել են Դիյալա նահանգի Էլ-Ազիմի շրջանի իրաքյան բանակի առաջին դիվիզիոնի գնդերից մեկի զինծառայողների վրա:

Մարտում վիրավորվել Է իրաքցի մի զինվոր, ինչպես նաեւ վնասվել Է ջերմացույցի խցիկը: Մի քանի ժամ անց ահաբեկիչները գրոհել են աթ-Թալաա գյուղի գնդի զինվորականների վրա: Զինյալները վերցրել են բանակի օբյեկտը, սպանել Իրաքի երեք զինծառայողների, եւս մեկը տուժել Է: «Մի խումբ ահաբեկիչներ բարիկադավորվել են այնտեղ եւ հարված հասցրել ուժայիններին, որոնք նետվել են մարտի դաշտ: Բախումներն ընթանում են մինչեւ այժմ»,-հավելել Է գործակալության աղբյուրը:

2017 թվականի վերջին Իրաքի իշխանությունները հայտարարել են երկրում ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը ժողովրդական աշխարհազորի եւ միջազգային կոալիցիայի ստորաբաժանումների աջակցությամբ շարունակում Է զտումները զինյալներից եւ առանձին շրջաններում ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջների» հայտնաբերման գործողությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում