Պատմության հետագծով  

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1922 թ. սեպտեմբերի 11-ին Երեւանում հաստատվում է Կարսի պայմանագիրը: Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ եւ Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չէր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջեւանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Այդպիսով Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։

-1988 թ. սեպտեմբերի 11-ին էստոներենը հայտարարվում է Էստոնիայի պետական լեզու:

-1993 թ. սեպտեմբերի 11-ին Կիեւում բացվում է Հոլոդոմորի զոհերին նվիրված հուշանշան:

-2001 թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկչական գործողության հետեւանքով կործանվել են ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը:

-1875 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Ինտրան՝ հայ բանաստեղծ, գրող, նկարիչ եւ ուսուցիչ (մահ.՝ 1921 թ.):

-1971 թ. սեպտեմբերի 11-ին մահացել է Նիկիտա Խրուշչովը՝ խորհրդային պետական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար 1953-1964 թթ., ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ 1958-1964 թթ., Խորհրդային Միության հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։

-1965 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Բաշար ալ-Ասադը՝ Սիրիայի 10-րդ եւ ներկայիս նախագահը:

-1907 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Գեդեոն Մարջանյանը՝ հայ խորհրդային միջատաբան:

-1918 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Մխիթար Ջրբաշյանը՝ հայ մաթեմատիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1950), ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1956, թղթակից անդամ՝ 1953)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)։ Հիմնական հետազոտությունների բնագավառներն են՝ ֆունկցիաների տեսություն, մոտավորությունների տեսություն եւ հարմոնիկ անալիզ կոմպլեքս տիրույթում։

-1923 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Լեւոն Մատինյանը՝ հայ խորհրդային նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1986)։ ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1984)։

-1926 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Քաջիկ (Խաչատուր) Գրիգորյանը՝ խորհրդահայ բանաստեղծ:

-1930 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Հրայր Հովնանյանը՝ հայ ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, բարերար։ 1951 թ. գաղթել է ԱՄՆ, բնակվում է Նյու Ջերսիում։ Ավարտել է Վիլլանովայի համալսարանը (1956)։ Նույն համալսարանի առեւտրական գիտությունների պատվավոր դոկտոր (1985)։ Գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն եւ Ժիրայր Հովնանյանների եղբայրն է։

-1916 թ. սեպտեմբերի 11-ին մահացել է Սուրեն Սպանդարյանը՝ հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ Սպանդար Սպանդարյանի որդին, Ստեփան Սպանդարյանի հայրը։

Ա. Հ.

Հայերեն

ՀԱՊԿ-ն շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից

Հայաստանի ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը

Թրամփը հնարավոր է համարում բարեկամական հարաբերությունների հաստատումը Չինաստանի և ՌԴ-ի, բայց ոչ Իրանի հետ

ՀՀ փրկարար ծառայության տնօրենն ու ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարը քննարկել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության հարցեր

Հայկ Սարգսյանն առաջարկում է անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար սահմանել ընդհուպ ցմահ ազատազրկում

Ռեթքլիֆը երդում է տվել որպես ԿՀՎ տնօրեն

Պետական վերահսկողական ծառայությունը նախորդ տարի դիտարկել է 13.680 գնման ընթացակարգ

Ադրբեջանի բանակում հրազենի կրակոցից զինծառայող է սպանվել

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

ԱՄՆ նախագահը չի կարծում, թե իր երկիրը պետք է ֆինանսավորի ՆԱՏՕ-ն