Հասարակական

Ռուսաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Անդրեասյանին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ռուս գործընկերը արդարադատության ոլորտում ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և երկու նախարարությունների միջև փոխգործակցության ամրապնդման հույս է հայտնել և նախարար Անդրեասյանին մաղթել բարեկեցություն ու հաջողություն՝ պատասխանատու նոր պաշտոնում:

Ըստ աղբյուրի՝ պատասխան նամակով Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Չույչենկոյին շնորհավորանքի համար և հույս հայտնել, որ պաշտոնակցի հետ կհաջողեն նոր թափ հաղորդել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև իրավական ոլորտում առկա դաշնակցային համագործակցությանը նաև անձնական հանդիպումների ու աշխատանքային քննարկումների արդյունքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում