Գուտերեշը կոչ է արել գագաթնաժողով անցկացնել համաշխարհային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում կոչ է արել «ապագայի գագաթնաժողով» հրավիրել ՝ խաղաղության և գլոբալ անվտանգության հարցերի վերաբերյալ նոր օրակարգի մշակման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Գուտերեշը նշել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ անտեսել այն սպառնալիքը, որը ներկայացնում են համավարակը և կլիմայի արագ փոփոխությունը:

Գլխավոր քարտուղարը կոչ է արել սկսել նոր դարաշրջան և համարձակ տրանսֆորմացված քաղաքականություն վարել բոլոր ուղղություններով.

Գուտերեշը կոչ է արել նաև «գլուխը հանել ավազից» եւ պատրաստ լինել առերեսվել առողջապահության, ֆինանսների, կլիմայի ապագա ճգնաժամերին:

«Մեր ընդհանուր օրակարգի մասին իմ զեկույցի գլխավոր հանձնարարականներից մեկն այն է, որ աշխարհը պետք է միասին հավաքվի, որպեսզի քննարկի այս և այլ հարցերը ապագա բարձր մակարդակի գագաթնաժողովում: Այդ գագաթաժողովն ուղղված կլինի նոր գլոբալ կոնսենսուսի ձևավորմանը, թե ինչպիսին պետք է լինի մեր ապագան և ինչպես կարող ենք այն պահպանել», - ասել է նա:

Նրա խոսքով ՝ բարձր մակարդակի հանդիպումը պետք է ներառի նոր օրակարգ ՝ հանուն խաղաղության, որը ենթադրում է գլոբալ անվտանգության ավելի համապարփակ և ամբողջական հայացք:

Հայերեն Français Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ