Միջազգային

ԱՄՆ-ում առնվազն վեց մարդ է տուժել հրաձգության արդյունքում. NBC

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում առնվազն վեց մարդ է տուժել հրաձգության արդյունքում. NBC

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն վեց մարդ հիվանդանոց Է տեղափոխվել հրաձգության հետ կապգած միջադեպի արդյունքում, որը տեղի Է ունեցել Միացյալ Նահանգների Իստ Սենթ Լուիս քաղաքում (Իլինոյսի նահանգ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC հեռուստաալիքի տեղական բաժանմունքը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, սեպտեմբերի 9-ի երեկոյան ոստիկանությունում քաղաքի բնակիչներից տեղեկություն Է ստացվել, որ կարող Է մինչեւ 12 մարդ վերքեր ստացած լինեն:

Ներկա դրությամբ հաստատվել Է միայն վեց տուժածների մասին տեղեկատվությունը, նրանց բժշկական օգնություն Է ցուցաբերվում:

Ինչպես նշում Է հեռուստաալիքը, մոտավորապես այդ նույն ժամանակ քաղաքում տեղի Է ունեցել գնացքի եւ ավտոմեքենայի բախում, սակայն առայժմ պարզ չԷ, թե այդ միջադեպը կապված Է արդյոք հրաձգության հետ: Ոստիկանությունը տեղի ունեցածի հետաքննություն Է իրականացնում: Ներկայում իրավապահ մարմինները փնտրում են վեց կասկածյալների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում