Պաշտոնական

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն Արմավիրում ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն Արմավիրում ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին այցելել է Արմավիրի Պռոշյանի գինու և կոնյակի գործարան՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից, փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները:

Ըստ աղբյուրի՝ այդ կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նաև շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել վերջինիս կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում