Միջազգային

Պուտինն այս տարի չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

1 րոպեի ընթերցում

Պուտինն այս տարի չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանին: Այդ մասին հայտնել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահը չի պլանավորում այս տարի մասնակցել Գլխավոր ասամբլեային»,-Պեսկովը սեպտեմբերի 9-ին ասել Է լրագրողներին:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը ռուսաստանյան պատվիրակությունը կգլխավորի բարձր մակարդակի սեգմենտում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, որը սեպտեմբերի 21-ից 27-ն անցկացվելու Է Նյու Յորքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում