Աֆղանստանում շարունակվել են բողոքները անհավասարության եւ նոր կառավարության դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի քաղաքների փողոցներում երրորդ օրն անընդմեջ բողոքներ են անցկացվում անհավասարության եւ նոր կառավարության դեմ, որը ձեւավորվել Է «Թալիբան» շարժման կողմից, եւ որի կազմում կանայք չեն ընդգրկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:

ԶԼՄ-ները ներկայացնում են սոցիալական ցանցերում տարածված տեսակադրեր, որտեղ պատկերված են աֆղանցի կանայք, որոնք դուրս են եկել Քաբուլի արեւմտյան շրջանի փողոցներ՝ ի նշան առանց կանանց մասնակցության նոր կառավարության ձեւավորման դեմ բողոքի:

Կադրերում ցուցադրված Է, թե ինչպես են ցուցարարները վանկարկում «Կաբինետն (նախարարների) առանց կանանց ձախողված Է» արտահայտությունը:

Ոմանք պլակատներ Էին բռնել «Աշխատանք, կրթություն եւ ազատություն» մակագրությամբ: Ինչպես նշվում Է, բողոքի առանձին մասանակիցներ թալիբներին քննադատել են Փանջշերի նահանգը նվաճելու համար:

Մամուլի տվյալների համաձայն, խոշոր ԶԼՄ-ները դադարել են տեղեկացնել բողոքների մասին այն բանից հետո, երբ թալիբները ձերբակալեցին մի խումբ լրագրողների, որոնք սեպտեմբերի 7-ին լուսաբանում Էին Քաբուլում տեղի ունեցող ցույցը ընդդեմ Աֆղանստանում Պակիստանի միջամտության:

Զինյալները ֆիզիկական ուժ են կիրառել տեղի Etilaatroz հրատարակության առնվազն երկու լրագրողների նկատմամբ:

ԶԼՄ-ները նշում են, որ օտարերկրացի լրագրողները նույնպես գտնվում են վտանգի մեջ: Այսպես, The Los Angeles Times հրատարակության թղթակից Նաբիհ Բուլոսը իր Twitter-ում գրում Է, որ թալիբները հրել գցել են իրեն ու իր լուսանկարիչ զուգընկերոջը եւ փորձել են ջնջել նյութերը, որոնք նկարահանվել են բողոքների ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ