Միջազգային

Ուզբեկստանը պատրաստակամություն է հայտնել կառուցողական երկխոսություն սկսել Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ

1 րոպեի ընթերցում

Ուզբեկստանը պատրաստակամություն է հայտնել կառուցողական երկխոսություն սկսել Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանը ողջունում է Աֆղանստանում ժամանակավոր կառավարության ձևավորումը և հուսով է, որ այնտեղ ներազգային համաձայնություն կհաստատվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Ուզբեկստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Հուսով ենք, որ տվյալ որոշումը կհանգեցնի երկրում լայնամասշտաբ ազգային համաձայնության, կայուն խաղաղության հաստատման ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Ուզբեկստանը պատրաստ է Աֆղանստանի նոր պետական օրգանների հետ կառուցողական երկխոսության ու փոխգործակցության զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում