Կարեն Սարգսյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու հարցը կառավարության նիստի օրակարգում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կքննարկի Կարեն Սարգսյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Մինչ այս Կարեն Սարգսյանը զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:

Հայերեն Русский