Պաշտոնական

ՀՀ Ազգային ժողովում կվերաձեւավորվի հայ-վրացական բարեկամական խումբը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ հավելելով, որ հայ-վրացական փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը կարեւոր գործոն է տարածաշրջանում անվտանգության, խաղաղության, կայուն զարգացման համար: Ալեն Սիմոնյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ մեծապես կարեւորում է երկու երկրների օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը եւ շուտով խորհրդարանում կվերաձեւավորվի հայ-վրացական բարեկամական խումբը, ինչը կխթանի հետագա արդյունավետ համագործակցությանը:

«Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց այս գործընթացում Վրաստանի գործադրած բոլոր ջանքերի համար: Վրաց գործընկեր Կախա Կուչավան կրկին շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ հիշեցնելով, որ ինքն էլ է Խորհրդարանի նորընտիր նախագահ՝ դա համարելով երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու լավ հնարավորություն: Վրաստանի ԱԺ նախագահը գոհունակությամբ անդրադարձավ նախորդ գումարման ընթացքում երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությանը եւ առավել արդյունավետ փոխգործակցության համոզմունք հայտնեց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու պրոֆիլային հանձնաժողովների աշխատանքները: Հանդիպմանը ներկա Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտնել է իր հայ գործընկերոջ հետ փոխգործակցության համատեղ ծրագրեր մշակելու պատրաստակամություն: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված մի շարք նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Եզրափակելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշատակել է ռազմավարական նշանակություն ունեցող «Բարեկամություն կամրջի» կառուցումը՝ համոզմունք հայտնելով, որ այն լավագույնս կնպաստի հարեւան պետությունների համագործակցության խորացմանը, առեւտրաշրջանառության, ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանը: Նա նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը կարող է դառնալ հայ-վրացական դարավոր բարեկամության խորհրդանիշներից:

Հայերեն English Français Русский

Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի

Երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարարը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նիդեռլանդների խորհրդարանի անդամն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Ազգային գերագույն պարտավորություն է վերականգնել պատմական ճշմարտությունը. Հունաստանի նախագահը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 25-ի միջոցառումների անոնս

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ