Թալիբների ներկայացուցիչը հայտարարել է Փանջշերի նկատմամբ լրիվ վերահսկողության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել Է, որ Փանջշերի նահանգն ամբողջությամբ նվաճված Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մուջահիդն իր Twitter-ում գրել Է, որ Աֆղանստանում դիմակայության վերջին օջախը՝ Փանջշերի հարթավայրը, «անցել Է Իսլամական Էմիրության լրիվ վերահսկողության ներքո»:

«Այս հաղթանակի շնորհիվ մեր երկիրն ամբողջությամբ դուրս Է պրծել պատերազմի ճահճուտից»,-ընդգծել Է նա: Վերջին օրերին թալիբները, չնայած բազմաթիվ կորուստներին, հարթավայրի վրա հարձակումը շարունակել են մի քանի ուղղություններից:

Ազգային դիմադրության հակաթալիբյան ճակատի տեղեկությունների համաձայն, հարյուրավոր զինյալներ, այդ թվում նաեւ օտարերկրացի, սպանվել են, հարյուրավորները վիրավորվել են եւ գերի ընկել:

Սեպտեմբերի 5-ին արմատականները հերթական լայնածավալ հարձակումն են ձեռնարկել նահանգի վրա երեք ուղղություններից: Երկու կողմերը հաստատել են, որ դաժան մարտական գործողությունները շարունակվում են Շոթուլի գավառում, եւ Անավա, Ռուխա եւ Փարիյան բնակավայրերում:

Լույս սեպտեմբերի 6-ի գիշերը Ճակատի ներկայացուցիչը հայտնել Է պակիստանյան լայնածավալ ավիահարվածների մասին Փանջշերի պաշտպանների դիրքերին, որոնք, նրանց խոսքով, շարունակվել են սեպտեմբերի 6-ի առավոտյան: Բացի այդ, այդ նույն ժամանակ միանգամից մի քանի աղբյուրներ Ճակատից «Ինտերֆաքս»-ին հաստատել են հակաթալիբյան շարժման մամուլի քարտուղարի՝ աֆղանցի հայտնի լրագրող Ֆահիմ Դաշտիի, ինչպես նաեւ Ճակատի առաջնորդի՝ Աբդուլ Վադուդ Սարեի ազգականներից մեկի զոհվելու մասին: Մինչդեռ Ճակատի ներկայացուցիչները հաղորդում են, որ թալիբների հետ պայքարը չի ավարտվել:

«Փանջշերի լիակատար անկման մասին լուրն ավելին չԷ, քան սուտը: Ամբողջ հարթավայրը, գյուղերը մեզ մոտ են: Ավելի քան հազար ծայրահեղական Է սպանվել: Դիմադրության մարտիկներ նույնպես զոհվել են պակիստանյան ռազմաօդային ուժերի ռմբակոծության հետեւանքով, բայց մենք չենք հանձնվի: Դիմադրությունը շարունակվում Է»,-Ճակատի ներկայացուցիչը գրել Է Twitter-ում:

Հայերեն English Français Русский Türkçe

Երևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնը

Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից

Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ են տեղի ունեցել

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին