Բորելը կարծում է, որ ԵՄ-ն պետք է բանակցություններ վարի թալիբների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես է եկել ԵՄ-ի կողմից «Թալիբան» շարժման հետ բանակցություններ նախաձեռնելու օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Le Journal du Dimanche թերթում հրապարակված հարցազրույցում:

«Թալիբները մեզ համար դառնում են բանակցություններում անխուսափելի զրուցակիցներ: Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում ու պետք է ձգտենք խուսափել այլ տերությունների կողմից այնտեղից դուրս մղվելուց»,- ասել է Բորելը: Նա հատուկ շեշտել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել Աֆղանստանում, ողբերգություն էր աֆղանցիների ու իրական ձախողում՝ Արևմուտքի համար»: «Դա խիստ փոփոխություններ կբերի ուժերի միջազգային հարաբերակցության մեջ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է գալ բոլոր այն եզրակացություններին, որոնք թույլ կտան հետագայում խուսափել այլ երկրներում նման սցենարի կրկնվելուց»,- հավելել է Բորելը:

Նա շեշտել է՝ «անթույլատրելի է ուղղակի փակել Քաբուլի էջը՝ կարծելով, թե Աֆղանստանում իրավիճակը մեզ չի վերաբերում»: «Խոսքը թալիբների իշխանությունը ճանաչելու, նրանց աշխարհայացքի հետ համաձայնելու կամ դրա վրա հիմնված նրանց գործողություններին հավանություն տալու մասին չէ: Մենք պետք է թալիբներին հասկացնենք, որ իրենց շահերից չի բխում օտարերկրյա, մասնավորապես՝ եվրոպական տերություններից պարփակվելը: Մեր երկխոսության մակարդակը կախված կլինի մեզ ընդառաջ գնալու՝ մեր զրուցակիցների կարողությունից», - հավելել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն նախատեսում է չորս անգամ ավելացնել Աֆղանստանին հատկացվող հումանիտար օգնությունը:

«Սակայն, օգնության այս ավելացումն ուղղակիորեն կախված է լինելու Աֆղանստանում մարդու, ու, հատկապես՝ կանանց իրավունքների պաշտպանության պահանջի կատարումից»,- շեշտել է Բորելը:

Հայերեն Русский

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

Սոֆիայում բացվել է «Բարև, տիեզերք» վեցերորդ փառատոնը

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով

Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը