Միջազգային

Թալիբները հայտարարել են, որ ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ

1 րոպեի ընթերցում

Թալիբները հայտարարել են, որ ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժումը ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը՝ Welt am Sonntag թերթում հրապարակված հոդվածում:

«Մենք ուզում ենք ամուր ու պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Գերմանիայի հետ»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ թալիբները ցանկանում են Գերմանիայից ու այլ երկրներից ֆինանսական աջակցություն ու հումանիտար օգնություն ստանալ, ինչպես նաև համագործակցել առողջապահության, կրթության ու գյուղատնտեսության ոլորտներում:

Գերմանիան Քաբուլում իր դեսպանատունը փակել է թալիբների՝ իշխանության գալուց անմիջապես հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում