Կուրցը եւ Մերկելը քննարկել են ընդհանուր մոտեցումներն Աֆղանստանի նկատմամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Գերմանիայից իր պաշտոնակից Անգելա Մերկելի հետ քննարկել Է Եվրամիության համատեղ գործողությունները Աֆղանստանի նկատմամբ: Այդ մասին գրում Է «Պառլամենտսկայա գազետա»-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա հայտարարել Է հանրապետությունում միգրացիոն խնդրի լուծման նկատմամբ ընդհանուր մոտեցում մշակելու անհրաժեշտության մասին:
Կուրցը պատմել Է, որ այդ նպատակների համար Ավստրիան հատկացրել Է 18 միլիոն եվրո:
Կանցլերն ակնկալում Է Աֆղանստանի հետ հարեւան երկրների օգնությունը: «Միեւնույն ժամանակ մենք, ինչպես Եվրոպան, պետք Է հարկ եղած ձեւով պաշտպանենք մեր արտաքին սահմանները եւ համատեղ, միասնական ուժով պայքարենք անօրինական միգրացիայի դեմ»,-հայտարարել Է Կուրցը:
Մերկելն իր հերթին նշել Է, որ Գերմանիան բանակցություններ Է վարում եվրոպական գործընկերների հետ՝ Քաբուլի հետ կանոնավոր շփումներ հաստատելու նպատակով:
«Թալիբան»-ը վերահսկողություն Է հաստատել Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքի նկատմամբ: Միակ չվերահսկվող նահանգը թալիբների համար մնում Է Փանջշերը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Աֆղանստանի դեսպանը բացահայտել Է երկրից նախկին նախագահ Ղանիի փախուստի մանրամասները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: