Միջազգային

Նոր Զելանդիայում վեց մարդ է տուժել սուպերմարկետում տեղի ունեցած հարձակման ժամանակ

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայում վեց մարդ է տուժել սուպերմարկետում տեղի ունեցած հարձակման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց մարդ Է տուժել Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում սուպերմարկետի այցելուների վրա անհայտ անձի հարձակման հետեւանքով, երեք հոգի գտնվում Է օրհասական վիճակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է RNZ ռադիոն:

Ավելի վաղ երկրի ոստիկանությունը հայտարարել Է, որ հարձակման մեջ կասկածվողը գնդակահարվել Է իրավապահների կողմից եւ մահացել ստացած վերքերից:

Հաղորդվել Է չորս վիրավորների մասին: New Zealand Herald թերթը հաղորդում Է, որ խոսքը դանակով հասցրած վերքերի եւ հրաձգային վիրավորումների մասին Է:

Սոցիալական ցանցերում զետեղված տեսագրությունները վկայում են, որ այցելուները միմյանց նախազգուշացրել են «դանակով մարդու» մասին, ինչից հետո սուպերմարկետում լսվել են կրակոցներ, գրում Է հրատարակությունը: Հարձակման դրդապատճառներն անհայտ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում