Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակայքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը ավիահարվածներ Է հասցրել Սիրիայի ուղղությամբ՝ նշան վերցնելով Բեյրութի կողմից Դամասկոսի առանձին կետեր: Այդ մասին հաղորդել են սիրիական ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իսրայելն օդային ագրեսիա Է իրականացրել Բեյրութի հարավարեւելյան կողմից՝ հարվածն ուղղելով Դամասկոս քաղաքի շրջակայքի առանձին կետերի»,- սիրիական պետական հեռուստատեսությանը հաղորդել Է զինվորական մի աղբյուր: Նրա տվյալներով՝ Սիրիայի ՀՕՊ-ի միջոցները հարվածները ետ են մղել եւ խոցել հրթիռների մեծ մասը:

Հասցվել Է միայն նյութական վնաս: Մինչդեռ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են Թել-Ավիվում, Ռամաթ-Ղանում եւ Ղուշ-Դանոմում տեղի ունեցած պայթյունների մասին:

Հաղորդվում Է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում Է, թե արդյոք պայթյուններն առաջացրել Է «երկիր-օդ» դասի սիրիական հրթիռը:

Օգոստոսի վերջին Սիրիան հետ Է մղել Իսրայելի հրթիռային հարձակումը Դամասկոսի եւ նրա արվարձանների վրա:

SANA գործակալության հաղորդագրության մեջ նշվել Է, որ Իսրայելն «օդային ագրեսիա Է իրականացրել, հրթիռներ արձակելով Բեյրութի հարավարեւելյան կողմից». թիրախները եղել են Դամասկոս եւ Հոմս քաղաքների ծայրամասերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ