Թուրքիայում պեղումներ են սկսվել աշխարհի հնագույն բնակավայրերից մեկի վայրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հասանքեյֆ հին քաղաքում, որը գտնվում Է երկրի հարավարեւելյան Բաթմանի նահանգում, սկսվել են հնագիտական պեղումներ: Գիտնականների նպատակն Է՝ ավելի շատ բան իմանալ այդ վայրի մասին, որը համարվում Է աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Այդ մասին հաղորդել Է Daily Sabah-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աշխատանքները ղեկավարում Է Զեքայ Էրդալը, որը Մարդինի համալսարանի գրականության ֆակուլտետի արվեստի պատմության ամբիոնի դոցենտ Է: Թիմի հետ միասին նա ձեռնամուխ Է եղել 12-հազարամյա պատմություն ունեցող տեղանքի պեղումների երրորդ փուլին (առաջին հնագիտական աշխատանքներն այստեղ սկսվել են դեռ 1980-ական թվականներին):

Էրդալի խոսքով՝ պեղումներն սկսվել են հռոմեական ժամանակաշրջանի կայազորային կառույցի ներսի Հասանքեյֆի դղյակում, ինչպես նաեւ գերեզմանատան տարածքի արեւելյան մասում: Գիտնականը նշել Է, որ գործընկերների հետ միասին ձգտել են հայտնաբերել ռազմական կառույցի փաստական սահմանները, որն անցյալում կոչվել Է Մեծ պալատ:

«Հասանքեյֆի դղյակը հարկ Է որպես մի ամբողջություն դիտարկել հարթավայրի եւ դրա շուրջ շինությունների հետ միասին: Այն զբաղեցնում Է 110 հազար քառակուսի մետր տարածք»,-մեկնաբանել Է Զեքայ Էրդալը:

Հնագետը նշել Է, որ Հասանքեյֆի դղյակում ամենակարեւոր հուշարձանը «գաղտնի դարպասներն» են, որոնց նմանը հազվադեպ կարելի Է հանդիպել Թուրքիայում: Դրանք անցում են բացել դեպի հարթավայր եւ պահպանվել մինչեւ մեր օրերը: Էրդալի խոսքով՝ դրանց օգնությամբ կառավարող դինաստիայի անդամները, կարեւոր դեմքերը եւ սպասավորները կարող Էին տարհանվել ասպատակությունների կամ հարձակումների ժամանակ:

Զեքայ Էրդալը պատմել Է, որ քաղաքը, որն ընկած Է Տիգրիս գետի ափին, գտնվում Է կարեւոր տարանցիկ երթուղում: Ուստի նա չի զարմացել, երբ այստեղ հայտնաբերել Է դամբանաթումբեր՝ նոր քարե դարի ժամանակաշրջանի հին մարդկանց մնացորդներով: Իսկ դարի կեսերին քաղաքը եւ դղյակը եղել են առեւտրի կենտրոններ՝ հարմար աշխարհագրական դիրքի շնորհիվ:

Բայց գիիտնականները պետք Է բացահայտեն բավականին շատ գաղտնիքներ, որոնք կապված են այդ հին քաղաքի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ