Հասարակական

Անահիտ Ավանեսյանը Հայաստանում նկատում է կորոնավիրուսով հիվանդացության երիտասարդացում

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը Հայաստանում նկատում է կորոնավիրուսով հիվանդացության երիտասարդացում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծում է՝ նույնիսկ առողջացման պարագայում կորոնավիրուսը լուրջ հետևանքներ է թողնում առողջության վրա:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կորոնվիրուսային վարակից առողջացումից հետո շատերը մի շարք խնդիրների են բախվում, այդ թվում՝ նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների սրման հետ կապված:

«Վերջին օրերին Հայաստանում նկատվում է հիվանդացության երիտասարդացում և ծանր դեպքերի ավելացում, ինչը կարող է կապված լինել նոր «դելտա» շտամի ներթափանցման հետ: Այս շտամն աչքի է ընկնում ոչ միայն ավելի լայն տարածմամբ, այլև հիվանդության ավելի ծանր ընթացքով: Եվ եթե նախկին շտամների դեպքում քրոնիկ հիվանդություններ ու ռիսկի այլ գործոններ չունեցող մարդիկ ռիսկերից զերծ էին, նույնը հնարավոր չէ ասել նոր շտամի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Ավանեսյանը վստահեցնում է, որ Հայաստանի հիվանդանոցներն այս պահին ապահովված են թթվածնի սարքերով և կայաններով, բայց դժվար է կանխատեսել, թե հետագայում ինչպիսի իրավիճակ կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում