Միջազգային

Նիգերիայում զինված անձինք ավելի քան 100 աշակերտի են առևանգել

1 րոպեի ընթերցում

Նիգերիայում զինված անձինք ավելի քան 100 աշակերտի են առևանգել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի հյուսիս-արևմուտքում՝ Զամֆարա նահանգում զինված խմբավորման անդամները հարձակվել և առևանգել են դպրոցում գտնվող ավելի քան 100 աշակերտների ու մի քանի ուսուցիչների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նահանգապետը հրահանգել է միառժամանակ փակել բոլոր տարրական ու միջնակարգ դպրոցները, 13 շրջաններում երեկոյան ու գիշերվա ժամերին տեղաշարժման սահմանափակումներ են մտցված:

Նիգերիայում վերջին շրջանում հաճախակիացել են հարձակումները դպրոցների ու համալսարանների վրա, որտեղից աշակերտներին ու ուսանողներին առևանգելով՝ հանցագործները ցանկանում են փոխհատուցում ստանալ:

Ընթացիկ տարվա սկզբից երկրի տարբեր հատվածներից առևանգվել է ավելի քան 1000 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում