Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյան վարժարանում տեղի ունեցավ «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման արարողությունը:

«Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում հաղթել է Հայաստանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երրորդը Ղազախստանն է:

«Խաղաղության մարտիկ» անհատական կատեգորիայում հաղթող է ճանաչվել ՀՀ Զինված ուժերը ներկայացնող ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը:

Մրցույթի փակման արարողությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, այլ բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀԱՊԿ երկրներից և մասնակից երկրների պատվիրակությունները։

«Խաղաղության մարտիկ-2021» մրցույթը մեկնարկել էր օգոստոսի 22-ին:Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության զինված ուժերի ներկայացուցիչները:Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:

Հայերեն العربية English Русский Türkçe

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը