Հասարակական

Երևանում լույս աշխարհ են եկել եռյակ աղջիկներ

1 րոպեի ընթերցում

Երևանում լույս աշխարհ են եկել եռյակ աղջիկներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել եռյակ՝ երեքն էլ աղջիկ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:

«Այսօր Աստղիկ ԲԿ-ից երեք եղբայրները տուն տարան իրենց նորածին երեք քույրերին:

Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս «Աստղիկ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո դուրս են գրվել լիարժեք առողջ: Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում