Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ը հրապարակում է միայն հիմնավոր փաստեր, ու կա ավելին, քան հրապարակված է. Արման Թաթոյանի պատասխանը Ադրբեջանի ՊՆ-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հայտարարությունը, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից, դիտավորյալ հրդեհներ են գցում:

«Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը երեկ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով հրապարակված անհերքելի փաստերը:

Այս բոլոր փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել գյուղերի բնակիչները: Մենք դա հիմնավոր ստուգել ենք մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով:

Հայտարարությամբ որոշվել էր հրապարակել ոչ բոլորը, բայց ադրբեջանական ՊՆ հերքումից հետո լրացուցիչ տեսանյութ-ապացույց ենք հրապարակում, որ հենց Կութ գյուղից է արված երկու օր առաջ՝ ժամը 22:30-ի սահմաններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ Արման Թաթոյանի՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նպատակ ունի կոծկելու իրենց հանցավոր արարքները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ նրանց զինված ուժերը պետք է բացառեն ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները:

«Բոլորը պետք է միշտ նկատի ունենան, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է միայն հիմնավոր փաստեր, ու կա ավելին, քան հրապարակված է: Դրանք բոլորը արձանագրվում և ուղարկվում են միջազգային կազմակերպություններին»,- ընդգծումէ ՄԻՊ-ը:

Հայերեն English Русский Türkçe

«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում

Օդանավակայանի տարածքում «Ռենջ Ռովեր»–ի վարորդը ոստիկաններին է ներկայացրել կեղծ հատուկ կտրոն

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

Նիկոլ Փաշինյանն Ապարանում մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը