Աթենքում անկարգություններ են տեղի ունեցել պարտադիր պատվաստման դեմ հանրահավաքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 29-ի երեկոյան Աթենքում բազմահազարանոց հանրահավաք Է տեղի ունեցել առանձին կատեգորիայի քաղաքացիների պարտադիր պատվաստման դեմ. հանրահավաքից հետո եղել են ոստիկանության հետ մի խումբ երիտասարդների բախումներ, ոստիկանությունը կիրառել Է արտասվաբեր գազ եւ ձերբակալել 47 մարդու:

Այդ մասին ասվում Է ոստիկանության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ «Սինտագմա» հրապարակում անցկացված հանրահավաքին մասնակցել Է 7,5 հազար մարդ:

«Այսօր ժամը 18:00-ին սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպությունների եւ խմբերի Էջերի միջոցով հանրահավաք անցկացնելու կոչից հետո «Սինտագմա» հրապարակի շրջանում հանրահավաքի Էր հավաքվել շուրջ 7,5 հազար մարդ: Մի խումբ մարդիկ ժամը 20:15-ին Անհայտ զինվորի հուշարձանի առջեւ հարձակվել են ոստիկանների վրա, նետել «Մոլոտովի կոկտեյլներ», ազդանշանային հրթիռներ, շշեր եւ այլ առարկաներ՝ փորձելով ճեղքել արգելաշղթան եւ ուղղվել խոհրդարան տանող աստիճաններով»,-ասվում Է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը գրոհները ետ մղելու համար օգտագործել Է ջրանետ եւ արտասվաբեր գազ:

Հավաքվածների հիմնական մասը ցրվել Է, ոչ մեծ խմբեր մնացել են «Սինտագմա» հրապարակի շրջանում ու հարակից փողոցներում եւ որոշ ժամանակ անց նույնպես հեռացել են: Ոստիկանները ձերբակալել են 47 մարդու եւ տարել Ատտիկայի անվտանգության վարչության պետական անվտանգության բաժին, որտեղ հետաքննություն Է տարվում, ասվում Է հաղորդագրության մեջ: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել Է Աթենքի դատախազությանը:

Նման հանրահավաք Է տեղի ունեցել Սալոնիկում: Դրան մասնակցել Է մի քանի հարյուր մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ