Միջազգային

Քաբուլի օդանավակայանի վրա արձակված առնվազն հինգ հրթիռ են կալանել ԱՄՆ-ի ՀՕՊ-ի համակարգերը. Reuters

1 րոպեի ընթերցում

Քաբուլի օդանավակայանի վրա արձակված առնվազն հինգ հրթիռ են կալանել ԱՄՆ-ի ՀՕՊ-ի համակարգերը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 30-ի առավոտյան առնվազն հինգ հրթիռէ արձակվել Քաբուլի օդանավակայանի տարածքի ուղղությամբ, դրանցից մի քանիսը կալանվել են ամերիկյան հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի կողմից: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, որը չի ցանկացել հայտնել անունը, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ առայժմ տեղեկատվություն չկա ամերիկացի զինծառայողների շրջանում կորուստների մասին:

Օգոստոսի 29-ին ամերիկյան ուժերն անօդաչուով հարված են հասցրել՝ Քաբուլում ոչնչացնելով պայթանյութով ավտոմոբլ, որի միջոցով մտադրվել էին ահաբեկչական գործողություն կատարել «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն է: Ստացվող տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի զինված ուժերի գրոհի արդյունքում ոչնչացվելէ երկու փոխադրամիջոց եւ մասնակիորեն քանդվելէ մեկ բնակելի տուն: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հարվածի զոհէ դարձել ինը մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում