Միջազգային

Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները ժամանակավոր տարհանումից հետո վերադարձել են Քաբուլում դեսպանատան շենք

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները ժամանակավոր տարհանումից հետո վերադարձել են Քաբուլում դեսպանատան շենք

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները ժամանակավոր տարհանումից հետո վերադարձել են Քաբուլի կենտրոնում գտնվող դեսպանատան շենք և շարունակում են իրենց աշխատանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը։

«Երկու շաբաթ առաջ մեր դեսպանատունը ժամանակավորապես տարհանվել և տեղակայվել էր Քաբուլի օդանավակայանում։ Երեկ նրանք վերադարձել են Քաբուլի կենտրոնում գտնվող իրենց շենք և շարունակում են աշխատել այնտեղ։ Մեր պլանների մեջ է մտնում Աֆղանստանում մեր դիվանագիտական առաքելության շարունակումը։ Մենք մշտպես հետևում ենք իրավիճակի զարգացմանն անվտանգության տեսանկյունից և ունենք պատրաստած տարբերակներ ցանկացած իրավիճակի համար։ Մեր առաջնահերթությունն անձնակազմի անվտանգությունն է»,- ասել է էրդողանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում