Միջազգային

Մեծ Բրիտանիան ավարտել է Աֆղանստանից քաղաքացիականների ու զինվորականների տարհանումը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան ավարտել է Աֆղանստանից քաղաքացիականների ու զինվորականների տարհանումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան ավարտել է Քաբուլի օդանավակայանից քաղաքացիական անձանց, զինծառայողների, ինչպես նաև Աֆղանստանի այն քաղաքացիների տարհանումը, ովքեր այդ երկրում բրիտանական ռազմական գործողությունների երկար տարիների ընթացքում աջակցել են Լոնդոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն:

Նրա խոսքով՝ օգոստոսի 13-ից իրենք Աֆղանստանից տարհանել են շուրջ 15 հազար քաղաքացիական անձանց և հազար զինծառայողների: «Ժամանակն է ավարտել գործողությունների այս փուլը, սակայն մենք չենք մոռացել այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են լքել երկիրը: Մենք շարունակում ենք անել հնարավոր ամեն բան նրանց օգնելու նպատակով: Մենք նաև չենք մոռացել Աֆղանստանի քաջ ժողովրդին, որն արժանի է ապրել խաղաղության ու անվտանգության մեջ»,- Քաբուլի օդանավակայանից արված տեսաուղերձում ասել է Բրիստոուն:

Քաբուլի օդանավակայանն այս պահին ամերիկյան ուժերի վերահսկողության տակ է: Նրանք հեռանալու են Աֆղանստանից օգոստոսի 31-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում