Միջազգային

Մահացել է Իտալիայի ամենատարեց կին բնակիչը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Իտալիայի ամենատարեց կին բնակիչը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ամենատարեց բնակչուհին՝ Մարիա Օլիվան 112 տարեկանում մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, իտալական ANSA գործակալությունը հայտնել է, որ նա մահացել է իր տանը՝ Սիցիլիայի Պյացա-Արմերինա քաղաքում, որտեղ ապրել է ողջ կյանքի ընթացքում:

Մարիա Օլիվան 112 ամյակը նշել էր ապրիլի 16-ին: Նա ունեցել է ութ երեխա, որոնցից ողջ են հինգը, ինչպես նաև 58 թոռ և ծոռ: 2018 թվականին նա հանդիպել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ, երբ վերջինս այցելել էր Սիցիլիա:

Իտալիայի ամենատարեց կին բնակչի տիտղոսն այժմ պատկանում է Իդա Ձոկարատոյին, ով 112 տարեկան է դարձել մայիսի 24-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում