Ֆրանսիան շարունակելու է պայքարել ԻՊ սպառնալիքի դեմ. Մակրոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը նախկինի նման շարունակում է պահպանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում

«ԻՊ-ն 2017 թվականին տարածքներ կորցրեց՝ շնորհիվ իրաքյան զինված ուժերի քաջության և միջազգային կոալիցիայի աջակցության: Սակայն չի կարելի թուլացնել զգոնությունը, քանի որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք մնալ, և ես գիտեմ, որ ձեր կառավարության համար առաջնային է ահաբեկիչների դեմ պայքարը»,- հայտարարել է Մակրոնը, ով ժամանել է Իրաք՝ մասնակցելու Համագործակցության և գործընկերության Բաղդադի կոնֆերանսին: Կոնֆերանսի մասնակիցների շարքում են Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև Ճապոնիան:

Այցի շրջանակում Մակրոնը այցելել է Բաղդադի մզկիթ, լինելու է Մոսուլում՝ հանդիպելով քրիստոնյա համայնքի անդամներին, այցելելու է տեղի համալսարան: Այցի եզրափակիչ հատվածում նա Հյուսիսային Քրդստանի Էրբիլ քաղաքում կհանդիպի ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:

Հայերեն Français Русский

Սևանում Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի և մշակութային միջոցառումներով

Բրիժիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզի աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարության համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աղի լճի» տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Բուլղարիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել ԱԲ-ի, ռոբոտաշինության և կիսահաղորդիչների ոլորտներում. BTA

Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Նիցցայում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից Մերձդնեստրի տարածաշրջանում Պետդումայի ընտրությունների կազմակերպումը. Moldpres

FlyOne Armenia-ն չվերթներ կիրականացնի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ