Ղազախստանում օգոստոսի 29-ը հայտարարվել է համաժողովրդական սգի օր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում օգոստոսի 29-ը հայտարարել է համաժողովրդական սգի օր՝ կապված Ժամբիլի շրջանի զորամասի պահեստում պայթյունների հետևանքով տասնյակից ավել զոհերի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին երկրի ղեկավարը հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Զոհված զինծառայողները և փրկարարները ցուցաբերել են իրական հերոսություն ու անձնազոհություն: Նրանք մշտապես կմնան ժողովրդի հիշողության մեջ»,- նշել է նախագահը:

Զորամասի պահեստում օգոստոսի 26-ին ավելի քան 10 պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ողջ տարածքը՝ շուրջ 700 քառակուսի մետր: Տուժել է ավելի քան 90 մարդ, 28-ը հիվանդանոցում են, ընդ որում, նրանցից 6-ը՝ ծանր վիճակում:

Այս պահին պայթյունի հստակ պատճառները հայտնի չեն, քննարկվում են հատուկ այրելու կամ դիվերսիա իրականացնելու վարկածները: Հարուցվել է քրեական գործ:

Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեքբաևը հայտարարել է, որ կատարվածի պատճառով պատրաստ է հրաժարական տալ:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը