Միջազգային

ԱՄՆ-ն Աֆղանստանից հեռանալուց հետո օդանավակայանը կհանձնի «աֆղան ժողովրդին». պետդեպ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Աֆղանստանից հեռանալուց հետո օդանավակայանը կհանձնի «աֆղան ժողովրդին». պետդեպ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների զինվորականներն Աֆղանստանից հեռանալուց հետո մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը հանձնելու են «Աֆղանստանի ժողովրդին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են ղեկավարելու օդանավակայանում և ապահովելու դրա անվտանգությունը:

Փրայսը հավելել է, որ մինչև օգոստոսի 31-ի ավարտը այնտեղ ամերիկացի զինվորականներ այլևս չեն լինելու:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք օգոստոսի 31-ից հետո օդանավակայանը փակվելու է կամ կրճատվելու են այնտեղ իրականացվող գործողությունները՝ նա պատասխանել է. «Ինչպես արդեն ասացի՝ մենք օդանավակայանը կհանձնեն աֆղան ժողովրդին, արդեն մենք չենք որոշելու, թե ինչպես է այն աշխատելու»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում